15.1 C
Yerevan

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Armed attack on Azerbaijani Embassy in Iran leaves dead and injured: attacker detained-VIDEO -UPDATED

Այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ինչպես տեղեկացնում են իրանական և ադրբեջանական աղբյուրները, փոխհրաձգության ընթացքում զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը։ Եվս մեկ հոգի վիրավորվել է։

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել

Թուրքիային անհրաժեշտ է հեռացնել ՆԱՏՕ-ից։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ «The Wall Street Journal»-ում հրապարակած իր հոդվածում: Վերջինս հոդվածում նշել էր, որ թեև Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։

Բոլթոնի այդ հոդվածին արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ «ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններում Թուրքիան առանցքային երկիրն է։ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը»,- ասել է Չելիքը՝ հավելելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում «տանտեր» է, և բոլորը պետք է իմանան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենակարևոր երկրներից մեկն է։

ԱՄՆ-ն պահանջում է Թուրքիայից չսպասարկել ռուսական ինքնաթիռները

Russian President Vladimir Putin (L) and Turkish President Recep Tayyip Erdoğan (R) at an inauguration ceremony of TurkStream in January 2020 in Istanbul (Ozan Kose/AFP via Getty Images)

ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ դադարեցնելու ռուսական ավիաընկերությունների՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռներով ժամանումներն ու թռիչքները սպասարկելու պրակտիկան:Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Անցյալ ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են թուրք անհատներին, որ նրանք կարող են ենթարկվել ազատազրկման, տուգանքների, արտահանման արտոնությունների կորստի և այլ տույժերի, եթե ծառայություններ մատուցեն դեպի Ռուսաստան, Բելառուս և հակառակ ուղղությամբ թռչող ԱՄՆ-ի արտադրության ինքնաթիռները՝ խախտելով նախորդ տարի ներդրված արտահանման վերահսկողության պայմանները։ Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնի դիրքորոշումը թուրք պաշտոնյաներին է փոխանցել ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Ռոզման Քենդլերը։

Տանկերի մատակարարում Ուկրաինա

Կանադայի կառավարությունն Ուկրաինային կփոխանցի չորս «Leopard 2» տանկ։ Այս մասին լրագրողներին ասել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը։ «Այսօր ես հայտարարում եմ, որ Կանադան առաջիկա շաբաթների ընթացքում 4 «Leopard 2» տանկ կմատակարարի Ուկրաինային»,- ասել է նա։ Անանդը հավելել է, որ Օտտավան նաև կանադացի հրահանգիչներ կտրամադրի ուկրաինացի զինվորականներին՝ այդ տեխնիկայի կիրառման ուսուցման համար։

Ուկրաինային տանկեր տրամադրելու որոշման մասին է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Խոսքը վերաբերվում է ամերիկյան արտադրության Abrams տանկերի գումարտակ ուղարկելուն։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն հասցնի մինչև գարուն Abrams տանկերն ուղարկել Ուկրաինա։ «Abrams-ը, ինչպես գիտեք, շատ բարդ տանկ է և զգալի նախապատրաստվածություն է պահանջում։ Թեև մենք երեկ հաստատել ենք դրանց ուղարկումը, սակայն որոշակի ժամանակ կպահանջվի դրանք մարտի դաշտ հասցնելու համար։ Նրանք այնտեղ չեն լինի գարնանային հարձակման դրությամբ»,- ասել է Նուլանդը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...