17.1 C
Yerevan

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել է, որ մինչև ամառ ռուսական զորքերը կարող են համալրվել 500 հազար մոբիլիզացված անձնակազմով։

«Նրանք արդեն մոբիլիզացրել են 300 հազար հոգու. Եթե մենք դիմանանք մինչև ամառ, կա վտանգ, որ ևս 500 հազար մոբիլիզացված ռուս զինվոր կհայտնվի Ուկրաինայի պատերազմական գոտում»,-հայտարարել է Ռիժենկոն։

Ուկրաինացի զինվորականը նշել է, որ հավանաբար Ռուսաստանը չի կարողանա սպառազինությամբ ապահովել այդքան մարդու, սակայն Ուկրաինան ևս ունի նման խնդիր։ Բացի այդ Ռուսաստանի մոբիլիզացիոն ռեսուրսը մի քանի անգամ գերազանցում է Ուկրաինային։

«Ուկրաինայում 18-60 տարեկան տղամարդկանց թիվը 12 միլիոն է, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը 40 միլիոն է»,-մանրամասնել է ուկրաինացի զինվորականը։

spot_imgspot_img