Իսրաելը «լուռ» իրականացնում է ռազմական հատուկ գործողություն
02/02/2023 20:17
Նմանատիպ
WSJ-ի տվյալներով իսրայելական հետախուզությունը կանգնած է Սպահանի զինամթերքի գործարաններում տեղի ունեցած պայթյունների հետևում։
«Իսրայելական հետախուզության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտների վրա»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ: Իհարկե, Նեթանյահուն խուսափել է հստակ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելն է կանգնած Իրանի Սպահան քաղաքի ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևում:
«Երբեք չեմ խոսում հստակ գործողությունների մասին», – նշել է Նեթանյահուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում