Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում։ Մանրամասներ

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում։ Մանրամասներ

Այս գիշեր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է գրինվիչի ճամանակով ժ. 01:17-ին։ Էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ (բնակչությունը՝ 1 միլիոն մարդ) քաղաքից 27 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժին հետևել են ավելի քան 20 հետցնցում, որոնցից ամենաուժեղները եղել են 6,4 և 6,7 մագնիտուդ հզորությամբ։

Թուրքիայի իշխանությունները հայտնում են բազմաթիվ զոհերի ու ավերածությունների մասին։ Պաշտոնական Անկարան արդեն իսկ դիմել է միջազգային հանությանը՝ շտապ օգնություն խնդրելով երկրաշարժից տուժածներին փրկելու համար։

Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի տասը նահանգներում։ Արդեն իսկ ստացվում են տեղեկություններ ավերածությունների մասին։ Այսպես, Մալաթիա նահանգնում փլվել է ավելի քան 130 շենք։ Օսմանիե նահանգից տեղեկացնում են, որ փլվել է 34 շենք։ Երկրում հայտարարված է տագնապի ամենաբարձր աստիճան։

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում և Սիրիայում։ Հալեպում նույնպես կան ավերածություններ և զոհեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում