5.1 C
Yerevan

Ռուսաստանի ռազմական հաջողություններն Ուկրաինայում

Նմանատիպ

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու...

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գոհ է Դոնեցկի և Լուգանսկի շրջանում ընթացող ռազմական գործողությունների տեմպից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում  Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», – մանրամասնել է Ս. Շոյգուն։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոեն, Կրասնոպոլյեն, Բլագոդատնոեն, Լոբկովեն, ինչպես նաև Նիկոլաևկան։

Ռազմական լրագրողները տեղեկացնում են նախ Բախմուտի (Արտեմևսկ) ուղղությամբ ռուսական բանակի հաջող գրոհի մասին։ Ըստ մարտադաշտից ստացվող տեղեկությունների, քաղաքի բացարձակ մեծամասնությունն արդեն իսկ գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Ուկրաինական սոցիալական ցանցերում նույն տեղեկություններն են տարածվում։ Ըստ տեղից ստացված տեսանյութերի, ուկրաինական զորքը մեծ կորուսռներ է կրում Բախմուտում և անկազմակերպ լքում քաղաքի թաղամասերը։ Ռազմական փորձագետների կանխատեսումներով, առաջիկա օրերին Բախմուտն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանին։

Ռուսաստանի գրողհը հաջող է ընթանում նաև Բախմոիտից հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ Սեվրսկի ուղղությամբ։ Այստեղ նույնպես ռուսական զորքերն առաջ են ընթանում՝ օր օրի ավելի մոտենալով քաղաքի մատույցներին։

Նույնը կարելի է ասել նաև Զապորոժիեյի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, որտեղ Ռուսաստանին հաջողվել է կայունացնել ռազմաճակատը և անցնել հակագրոհի։ Այստեղ նույնպես ուկրաինական կողմը բնակավայրեր է կորցնում՝ չնայած Զապորոժիեն այս պահին չի համարվում ռուսական գրոհի հիմնական ուղղություն։

spot_imgspot_img