17.1 C
Yerevan

2022-ի լավագույն ֆուտբոլիստներն ըստ բրիտանական Goal-ի ընթերցողների

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Goal-ը տարեվերջին քվեարկություն էր անցկացրել՝ որոշելու տարվա լավագույն ֆուտբոլիստներին

Վարկանիշում ընդգրկվել է 50 խաղացող

Առաջին տեղում Արգենտինայի հավաքականի ավագ, ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսին է: Նա 2022/2023 մրցաշրջանում 19 խաղ է անցկացրել՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գլխավորությամբ՝ Արգենտինայի ընտրանին աշխարհի 22-րդ առաջնությունում դարձավ չեմպիոն

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ ու ՊՍԺի ռմբարկու Նեյմարն է: Ընթացիկ մրցաշրջանում նա 18 խաղ է անցկացրել՝ դառնալով 12 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: «Մունդիալ 2022»-ում նրա գլխավորած հավաքականը քառորդ եզրափակչում պարտվեց Խորվաթիայի հավաքականին ու դուրս մնաց ԱԱից

Երրորդը «Մանչեսթեր Սիթի»-ի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն է: Նա 2022/2023 մրցաշրջանում 9 խաղ է անցկացրել՝ դառնալով 25 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ

Չորրոդն իսպանական «Ռեալ»-ի ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման է:

Հինգերորդը ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապպեն է: Միայն 2022-ի ԱԱում նա 8 գոլ է հեղինակել՝ դառնալով բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում: Նա ճանաչվել է նաև ԱԱ լավագույն ռմբարկու՝ ստանալով «Ոսկե խաղակոշիկ»: Ի դեպ, 24-ամյա ռմբարկուն 2022-ի ամենաբարձր եկամուտն ունեցած ֆուտբոլիստն է:

6-րդ հորիզոնականում «Մանչեսթր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն է, 7-րդում՝ «Ռեալ Մադրիդի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, 8-րդում «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, 9-րդ հորիզոնականում ՝ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ 10-ում՝ «Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն։ 

Կրիշտիանու Ռոնալդուին մի քանի քվե է պակասել լավագույնների տասնյակում ընդգրկվելու համար. նա 11-րդն է: Հիշեցնենք՝ տարեվերջին 38-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզեց և այժմ կարիերան շարունակում է արաբական «ԱլՆասր»-ում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...