Էստոնիայի ԱԳ նախարար. «Իմ երկիրը սատարում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»
Նմանատիպ
Մայիսի 24-ին դեսպան Արա Այվազյանին ընդունեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաէտը: Կայացած զրույցի ընթացքում Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Էստոնիայի ԱԳ նախարարը ընդգծեց, որ իր երկիրը սատարում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հավասարազոր կիրառման միջոցով:
Նախարարը, կարևորելով բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, վերահաստատեց իր հայ գործընկերոջը Էստոնիա պաշտոնական այց կատարելու հրավերը:
Մայիսի 23-ին դեսպան Այվազյանը հանդիպեց Էստոնիայի Կրթության և հետազոտությունների նախարար Յաակ Աավիկսոոյին, որի հետ քննարկեց կրթական ոլորտում երկկողմ համագործակցության հաստատման հեռանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում