14.1 C
Yerevan

Մեծ Բրիտանիայում պետական ​​ծառայողներին չեն արգելի օգտվել TikTok-ից

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Պաշտոնական Լոնդոնն անհրաժեշտ չի համարում պետական ​​ծառայողների համար TikTok հավելվածից օգտվելու արգելք սահմանել, ինչպես դա արեցին ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Այս մասին հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղար Միշել Դոնելանը։

«Ես կարծում եմ, որ դա անձնական ընտրություն է: Մենք չունենք որևէ հիմնավորում՝ ինչու մարդկանց պետք է արգելվի օգտվել TikTok-ից: Արգելքը կտրուկ քայլ կլինի, որի իրականացման համար անհրաժեշտ է զգալի ապացույցների բազա»,- ասել է պաշտոնյան։

Ըստ նախարարի՝ առաջնային է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը, սակայն ոչ մի ապացույց չկա, որ սոցցանցը խախտել է այն։

Միևնույն ժամանակ սոցցանցն արգելվել է Դանիայի պետական ապարատում: Որոշումը կապված է կիբեռանվտանգության հետ:

«Ֆոլկետինգը հիմնվում է անվտանգության գնահատականների վրա: Այժմ, երբ, ըստ Կիբեռանվտանգության կենտրոնի, TikTok-ի օգտագործումը լրտեսության վտանգ է պարունակում, մենք արդարացի ենք համարում այս որոշումը», – կարծում է Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեն:

Դանիայի Կիբեռանվտանգության կենտրոնը վերջերս թողարկեց բջջային անվտանգության ուղեցույց, որում խորհուրդ է տրվում չտեղադրել TikTok-ը պետական պաշտոնական սարքերում:

Նույն օրն էլ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը հայտարարեցին իրենց աշխատակիցների համար աշխատանքային հեռախոսներում և սարքերում այս հավելվածի օգտագործման արգելքի մասին: Սպիտակ տունն էլ 30 օր ժամանակ է տվել ԱՄՆ պետական ​​մարմիններին՝ ստուգելու՝ TikTok-ը տեղադրված չէ պետական աշխատանքային սարքերի և համակարգերի վրա:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...