ՀՀ Կենտրոնական բանկն ամփոփել է մրցույթի արդյունքները

ՀՀ Կենտրոնական բանկն ամփոփել է մրցույթի արդյունքները

ՀՀ կենտրոնական բանկի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի միջև կնքված հուշագրի շրջանակներում Կենտրոնական բանկը հայտարարել էր հուշադրամների էսքիզների մրցույթ:

Մրցութային հուշադրամների թեմաները երեքն էին ՝

  • «ՃՇՀԱՀ հիմնադրման 100-ամյակ»
  • «Գինեգործությունը Հայաստանում»
  • «Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ»:

Վերոհիշյալ անվանակարգերում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներն ու ուսանողները զբաղեցրին 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Կենտրոնական բանկի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Գեղարվեստական կոմիտեի նախագահ Դավիթ Նահապետյանը, վերջինս իր խոսքում նշեց, որ համագործակցությունը ստացված է և շարունակելի կլինի.

«Մենք շատ ուրախ ենք համագործակցության համար և կարևորում ենք համալսարանը որպես ոլորտային կրթօջախ: Վստահ եմ, որ եթե նույնիսկ այս մրցույթը չլիներ, մենք անպայման հնարավորություն կստեղծեինք ուսանողների համար իրենց գաղափարները կյանքի կոչելու, քանի որ տպավորված ենք կատարված որակյալ աշխատանքով: Նշանակալի է դասախոսական կազմի դերը, քանի որ առանց իրենց նվիրված աշխատանքի ուսանողները դժվար թե կարողանային գրանցել հաջողություններ մասնագիտական ոլորտում, ինչը մեզ շատ ոգևորում է և փաստում, որ համագործակցությունը ստացված է և շարունակելի»:

Միջոցառման վերջում մասնակցիները ստացան դիպլոմներ և խրախուսական նվերներ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում