13.1 C
Yerevan

Զանգվածային ցույցեր Թբիլիսիում․«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը բախումների պատճառ

Նմանատիպ

Ֆրանսիայի արտգործնախարարը կժամանի Երևան և Բաքու

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար  Կատրին Կոլոննան նախօրեին հայտարարել է,...

Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ կնվիրի

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային...

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի...

Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը երկրում բուռն ռեզոնանս է առաջացրել։

Հազարավոր մարդիկ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ արտահայտելու իրենց բողոքն օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Նախագծի համաձայն՝ արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: «Օտարերկրյա գործակալները» պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է 9 հազար 500 դոլարի չափով տուգանից մինչև 5 տարվա ազատազրկում։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել է նախաձեռնությունը՝ ասելով, որ թափանցիկության և հաշվետվողականության պակաս կա։ «Մեր երկրի ապագան չի պատկանում և չի պատկանի օտարերկրյա գործակալներին և ծառաներին, մեր երկրի և ժողովրդի ապագան պատկանում է հայրենասերներին», – ասել է Վրաստանի վարչապետը՝ խորհրդարանում պաշտպանելով օրինագիծը։

«Օտարերկրյա գործակալների» օրինագծերը նպատակ ունեն մարգինալացնել և վարկաբեկել անկախ, օտարերկրյա ֆինանսավորվող խմբերին և լրատվամիջոցներին, որոնք ծառայում են Վրաստանում հանրային լայն շահերին։ Դրանք ակնհայտորեն նպատակ ունեն սահմանափակել քննադատական խմբերին և կարևոր լրատվամիջոցներին, խախտել Վրաստանի միջազգային պարտավորությունները և լուրջ սառեցնող ազդեցություն կունենան խմբերի և անհատների վրա, ովքեր աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,-հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Վրաստանի գործող իշխանությունն այս օրինագծի ընդունմամբ փորձում է ընդօրինակել Ռուսաստանին, ով առավելագույնս սահմանափակել է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինքնուրույնությունը երկրում՝ զրկելով նրանց օտարերկրյա ֆինանսավորման աղբյուրներից։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ֆրանսիայի արտգործնախարարը կժամանի Երևան և Բաքու

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար  Կատրին Կոլոննան նախօրեին հայտարարել է,...

Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ կնվիրի

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային...

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի...