15.1 C
Yerevan

Երկրաշարժը բարդացրել է ընտրություններում Էրդողանի հնարավոր հաղթանակը․ Reuters

Նմանատիպ

SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ղազախական նավթի...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը

«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես...

Ուժեղ երկրաշարժի և փրկարարների դանդաղ, անարդյունավետ արձագանքի պատճառով Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ընտրությունների ժամանակ  Էրդողանի հնարավոր ձայները խիստ անորոշ են դարձել։

Այս մասին գրել է Reuters-ը՝ անդրադառնալով Թուրքիայում նախընտրական իրավիճակին ու տրամադրություններին։

«Կան նշաններ, որ Էրդողանի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավելի լավ է հասկանում, որ չի կարող նախկինում ունեցած ձայների հույսն ունենալ, քանի որ պաշտոնյաները խոսում են վերականգնման պլանների արագացման մասին մայիսի ընտրություններից առաջ, որոնք կարող են ամենաբարդը լինել իշխանությունում Էրդողանի գտնվելու ավելի քան երկու տասնամյակի ընթացքում։

Reuters-ի հարցազրույցը երկրաշարժից մեծապես տուժած Ադըյամանի և Գազիանթեփի բնակիչների հետ վկայում է այն մասին, որ քաղաքական լոյալությունն անգամ Էրդողանի երբեմնի համոզված կողմնակիցների շրջանում փոխվում է։

Չնայած սա ընդամենը փոքր ընտրանք է 14 միլիոն մարդու շրջանում, որոնք տուժել են Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից, բայց հարցվածների կարծիքները ցույց են տալիս, թե ինչպես կարող են հիմնականում գյուղաբնակներն ու աշխատավոր դասի ներկայացուցիչներն ազդել նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։

Բայց Թուրքիայի բնակիչները նաև դժվարությամբ են պատկերացնում քվեարկությունը հօգուտ ընդդիմադիր կուսակցությունների և նրա նոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, նշել է տեղեկատվական գործակալությունը։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում կառավարում է 2002-ից, առանց ընտրություններում լուրջ խնդիրներ ունենալու, և կուսակցության աղբյուրները Reuters-ի հարցազրույցում պատմել են, որ գիտեն հարավ-արևելքում իրենց ընտրողների ցասման մասին, բայց համոզված են, որ արագ վերականգնման և «մոլորված» ընդդիմության համադրումը հաղթանակ կապահովի։

2018թ. ընտրություներում այդ շրջանը 65 տոկոս և ավելի ձայն է տվել կառավարող կուսակցությանը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ղազախական նավթի...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը

«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես...