5.1 C
Yerevan

iPhone-ի պահանջարկը թուլանում է. եկամուտները նվազում են

Նմանատիպ

SpaceX-ը նորից հետաձգել է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ Է հայտարարել ռազմական արբանյակով իր...

Համակարգչային խաղերի հանրահայտ մշակող Electronic Arts (EA)-ը հեռանում է Ռուսաստանից

Ռուսաստանում համակարգչային խաղերի ամերիկյան մշակող և հրատարակող Electronic Arts...

Դրամի փոխարժեք․ Ապրիլի 1

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 1-ի...

Apple ընկերության խոշորագույն մատակարար Foxconn ընկերությունը հայտարարել է, որ փետրվարին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ իր եկամուտները նվազել են 11,65%-ով: Ընկերությունը նշել է, որ պատճառը պահանջարկի թուլացումն է:

Որքան էլ խոսքը պահանջարկի թուլացման մասին է, այնուամենայնիվ, ընկերության փետրվար ամսվա եկամուտը կազմել է ավելի քան 13 միլիարդ դոլար, ինչը ևս ահռելի գումար է արտադրողի համար:

Վաճառքներին նոր տեմպ հաղորդելու համար Foxconn-ը սկսել է ուսումնասիել խոշոր արտադրության հնարավորությունները Հնդկաստանում: Ըստ BBC-ի տվյալների, ընկերությունը նախատեսում է մինչև 1 մլրդ դոլար ներդնել Բանգալորում: Նաև տեղեկություններ կան, որ Foxconn-ի ներդրումը Հնդկաստանում կստեղծի մոտ 100,000 աշխատատեղ:

Միաժամանակ Foxconn–ն աշխատում է Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող՝ աշխարհում iPhone-ի ամենամեծ գործարանում աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ, որը սահմանափակվել էր Covid-ի պատճառով:

«Ելնելով առաջին երկու ամիսների եկամուտների կատարողականից՝ 2023 թվականի առաջին եռամսյակի հեռանկարը մոտավորապես համապատասխանում է շուկայի ակնկալիքներին», – նշել է Foxconn-ը:

spot_imgspot_img