15.1 C
Yerevan

Team–ը մուտք է գործում էլեկտրամոբիլների շուկա

Նմանատիպ

Դրամի փոխարժեք․ Մարտի 22

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 22-ի...

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը: «Արժութային կարգավորման և...

Սպիրտային արտադրությամբ զբաղվելու իրավունքի համար սահմանվել է տարեկան պետտուրք

Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել...

Team ընկերությունների խումբն առաջիկայում մուտք կգործի էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների շուկա, ինչպես նաև կգործարկի Team Pay էլեկտրոնային վճարահաշվարկային ծրագիրը։

Այս մասին «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Team ընկերությունների խմբի համանախագահ Հայկ Եսայանը։

«Էլեկտրոմոբիլների մեր լիցքակայանները տարբերվելու են` դրանք ավտոմատ նույնականացվելու են մեքենայի հետ։ Այսինքն` կարիք չի լինի «չարջերը» միացնել հավելվածով, նույնականացնելու։ Սա լինում է ավտոմատ կերպով ու անմիջապես սկսում է լիցքավորվել։ «Չարջերը» ներքին շուկայի համար են նախատեսված և շատ շուտով հասանելի կդառնան։ Այս տարի 20 արագ լիցքավորման կայան (fast charger) կտեղադրվի ՀՀ տարբեր քաղաքներում, որպեսզի ցանկացած մեքենա 40 րոպեում կարողանա լիցքավորել մեքենան»,– ասաց Եսայանը։

Նա շեշտեց, որ 220 V լարման ավելի քան 50 լիցքավորման կայան նույնպես կտեղադրվեն հանրապետության տարբեր հատվածներում, սակայն դրանք մի փոքր ավելի դանդաղ կլիցքավորեն։

Անդրադանռալով հեռահաղորդակցության ոլորտին, Եսայանը տեղեկացրեց, որ այսօրվանից ընկերությունը կստանա 5G հնարավորությամբ 700 MHz հաճախականություն. որոշումը կկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ։

spot_imgspot_img