5.1 C
Yerevan

Հայաստանից 2022-ին 50 հազարով ավելի քիչ արտագնա աշխատող է մեկնել Ռուսաստան

Նմանատիպ

SpaceX-ը նորից հետաձգել է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ Է հայտարարել ռազմական արբանյակով իր...

Համակարգչային խաղերի հանրահայտ մշակող Electronic Arts (EA)-ը հեռանում է Ռուսաստանից

Ռուսաստանում համակարգչային խաղերի ամերիկյան մշակող և հրատարակող Electronic Arts...

Դրամի փոխարժեք․ Ապրիլի 1

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 1-ի...

2022 թվականին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ հայտնել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։

Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։

Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի խոսքով` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 647 հազար 455 մարդ, ինչը 2021 թվականի համեմատ 35 հազարով ավելի է։

«ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1,8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշեց Օմուրբեկովան։

spot_imgspot_img