Բ.Սահակյանը շնորհավորել է Հ.Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան Հովիկ Արգամի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հարուստ ու երկարամյա փորձն ու գիտելիքները այսուհետ ևս ըստ ամենայնի կծառայեն օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, հայոց պետականության ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման ու բարգավաճման  հայրենանվեր գործին:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ մեծագույն հաջողություններ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում