Ֆ.Լեֆորը կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ընթացքի շարունակականությունը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն հունիսի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամլո ծառայության փոխանցմամբ՝  հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Երամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն այս հարաբերությունների համատեքստում շարունակելու է հանդես գալ կառուցողական դիրքերից: Կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում շփումները և երկխոսությունը տարածաշրջանի երկրների միջև, ինչն առավել արդյունավետ ընթացք կհաղորդի առկա հիմնախնդիրների լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրներին և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում