Հունիսի 15-ին Երևանում մեծ շուքով կնշվի ՀՀ պետական դրոշի և խորհրդնշանների տոնը
Նմանատիպ
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ վարչապետի հովանու ներքո անցած 2 տարիներին հունիսի 15-ին մայրաքաղաքում մեծ շուքով անցկացրեց ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդնշանների տոները, տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ այս տարի ևս հունիսի 15-ին Երևան քաղաքում կանցկացվի տոնական մեծ քայլերթ: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր:
«Տոնին մեծ ոգևորությամբ մասնակցող ուսանողներն ու դպրոցականները, իրոք, ըստ արժանվույն կարևորեցին միջոցառումը: Ուստի այս կապակցությամբ այս տարի տոնական քայլերթը ծրագրում ենք իրականացնել ավելի մեծ ծավալներով:
ՀՀ պետական խորհրդանշաների օրը բոլորիս տոնն է՝ անկախ մասնագիտությունից, սոցիալական դիրքից և քաղաքական կողմորոշումից: Այն համազգային տոն է, որը պետք է համախմբի բոլորիս մեր պետական խորհրդանշանների շուրջ»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում