Ադրբեջանցի զինծառայողը բանտարկվել է համածառայակցին բռնաբարելու համար
02/06/2012 13:56
Նմանատիպ
Ադրբեջանի ծանր հանցագործությունների հարցերով զինվորական դատարանում ավարտվել է ժամկետային զինծառայող Յուսիֆ Գեյբատզադեի գործով դատավարությունը:
«Զերկալո» պարբերականի հաղորդմամբ՝ զինծառայողը մեղադրվում էր այլ զինծառայողների նկատմամբ կտտանքների ու բռնության, սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ:
Դատարանում հաստատվել է այն փաստը, որ վերջինս զինծառայության ժամանակ բռնաբարել է իր համածառայակցին, այնուհետև՝ շանտաժի ենթարկելով ու ահաբեկելով՝ շարունակ բռնաբարել է նրան: Դեպքը հայտնի է դարձել մեկ այլ զինծառայողի, ում Գեյբատզադեն նույնպես ծեծի է ենթարկել:
Հանցագործի կողմից բռնություն է գործադրել նաև այլ զինծառայողների հանդեպ:
Դատարանը որոշում է կայացրել 8 տարով ազատազրկել զինծառայողին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում