Եվրո-2024. Շվեդիան ջախջախեց Ադրբեջանին, օրվա արդունքերը

Եվրո-2024. Շվեդիան ջախջախեց Ադրբեջանին, օրվա արդունքերը

Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Էստոնիայի հետ տնային խաղում հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո ավստրիացիները նվազագույն հաշվով զիջում էին մրցակցին, սակայն երկրորդ խաղակեսում Կայնցի և Գրեգորիչի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարան։

F խմբի մեկ այլ խաղում Շվեդիան սեփական հարկի տակ առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ 5-0 հաշվով: Գոլերը խփեցին Էմիլ Ֆորսբերգը, Վիկտոր Դիքերեսը, Յեսպեր Կարլսոնը և Էնտոնի Էլանգան։ Եվ մեկ գոլ ադրբեջանցի ֆուտբոլիստն ուղարկեց սեփական դարպասը։

Այլ արդյուքներ․

Լեհաստան-Ալբանիա – 1-0

Մոլդովա-Չեխիա – 0-0

Հունգարիա-Բուլղարիա – 3-0

Մոնտենեգրո-Սերբիա – 0-2

Հետևեք մեզ նաև Telegram-ում