17.1 C
Yerevan

Չինաստանը դարձել է աշխարհի խոշորագույն վարկ տվող երկիրը. Bloomberg

Նմանատիպ

Դրամի փոխարժեք. Մայիսի 31

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 31-ի...

Որոշում է կայացվել դադարեցնել Սոթքի բաց հանքի շահագործումը․ Գեոպրոմայնինգ Գոլդ

ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի բաց...

Հայկական դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Մայիսի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Չինաստանն ԱՄՆ-ի համար մրցակից է դարձել պարտապան երկրներին վարկ տալու իրավունքի համար պայքարում։

Պեկինը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուն, ինչը կարող է այդ երկրիների համար սպառնալ երկարատև ֆինանսական դժվարություններով։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի, Ուիլյամի և Մերիի քոլեջի AidData հետազոտական նախագծի, Հարվարդի համալսարանի և Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տնտեսագետների հետազոտության արդյունքներին:

Որպես զարգացող երկրներին վարկեր տրամադրելու ֆինանսավորման աղբյուր՝ Չինաստանի իշխանությունները օգտագործում են տեղական Կենտրոնական բանկի զգալի պահուստները։ Այս նպատակների համար արժութային կարգավորիչի դրամական պահուստները գնահատվում են 3,3 տրիլիոն դոլար, նշվում է հոդվածում։

«Աշխարհում ձևավորվել է պարտքերի տակ գտնվող երկրների անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ, որը մրցակցում է ԱՄՆ-ի գլխավորած և 1940-ականներից գործող կառույցների հետ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Չինաստանի Ժողովրդական բանկը համաձայնագրեր է կնքել 40 երկրի և առևտրային բլոկի հետ՝ մոտ 580 միլիարդ դոլար արժողությամբ»,- ասվում է հոդվածում։

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Չինաստանի Ժողովրդական բանկը 2000թ-ից ի վեր առնվազն 240 միլիարդ դոլար է հատկացրել օտարերկրյա վարկառուներին օգնելու համար:

Համեմատության համար նշվում է, որ նույն ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ընդամենը 144 մլրդ դոլար է հատկացրել զարգացող երկրներին աջակցելու համար, ասվում է հոդվածի մեջ։

Մարտի 22-ին ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելու արգելքի մասին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Դրամի փոխարժեք. Մայիսի 31

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 31-ի...

Որոշում է կայացվել դադարեցնել Սոթքի բաց հանքի շահագործումը․ Գեոպրոմայնինգ Գոլդ

ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի բաց...

Հայկական դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Մայիսի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...