Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու – Երևան – Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ տեղեկատվություն հասանելի է ավիաընկերության կայքում։