21.1 C
Yerevan

Համաշխարհային տնտեսությունը անկում կապրի․ ԱՄՀ

Նմանատիպ

Գլոբալ տաքացումը սպառնում է աշխարհի պարենային անվտանգությանը

Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ...

Մայր Աթոռում միաբանական հավաք կգումարվի

Հայոց հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 5-ից...

Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար

Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով...

Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև աշխարհի պետությունների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետևանքով 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կարող է բացասական լինել և գերազանցել -3 տոկոսը։

Այս կանխատեսումն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան հինգշաբթի՝ մարտի 30-ին, Բոաոյի ասիական համաժողովում։

«Համաշխարհային տնտեսությունը բավականին երկար ժամանակ գտնվում է անհանգիստ վիճակում՝ անընդհատ ցնցումներ ապրելով: Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի», – ասել է նա:

«Ցածր տոկոսադրույքների երկարատև ժամանկահատվածից անցումը ավելի բարձր տոկոսադրույքների, որոնք անհրաժեշտ են ինֆլյացիայի դեմ պայքարի համար, անխուսափելիորեն զարգացած տնտեսությամբ որոշ երկրների բանկային հատվածում տուրբուլենտություն է առաջացրել և քաղաքական որոշումների ընդունումն ավելի բարդ դարձրել», – ասել է նա։

Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսությանը սպասվող դժվարություններին դիմակայել հնարավոր է միայն համագործակցության ու համերաշխության միջոցով։

spot_imgspot_img