23.1 C
Yerevan

Toyota-ն ռեկորդային թվով մեքենաներ է վաճառել

Նմանատիպ

Դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցել

2023 թվականին գրանցվել է ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թվի 25%,...

Դրամի փոխարժեք. Հունիսի 9

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 9-ի...

Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն փետրվարին ռեկորդային թվով մեքենաներ է վաճառել, հայտնում է Reuters-ը։ Ընկերությանը հաջողվել է մեծացնել վաճառքը համավարակի հետեւանքով առաջացած բաղադրիչների պակասի դեմ հաջող պայքարի շնորհիվ։

Ընդհանուր առմամբ, փետրվարին աշխարհում գնվել է 773,3 հազար Toyota ավտոմեքենա, ինչը 10,3 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ցուցանիշի աճին հիմնականուն նպաստել են Ճապոնիայի ներքին շուկայում վաճառքները, որոնք միանգամից աճել են մեկուկես անգամ (53,2 տոկոսով)։

Ավտոարտադրողը հայտնել է նաեւ համաշխարհային արտադրության երկու տոկոս աճի մասին՝ մինչեւ 755,8 հազար ավտոմեքենա։ Ընկերությանը հաջողվել է գերակատարել ծրագիրը, որի համաձայն այն պետք է 750,000 միավոր թողարկեր, սակայն աճը փոքր-ինչ դանդաղել է հունվարին 8,8 տոկոս աճից հետո:

Այնուամենայնիվ, Toyota-ն հայտարարում է, որ պահեստամասերի պակաս դեռ կա: Համավարակի ժամանակ ընկերությունն ավելի լավ էր հաղթահարում մատակարարման շղթաների կառավարման հարցը, քան իր մրցակիցներից շատերը, բայց այն  ստիպված էր բազմիցս կրճատել ամսական արտադրության ծրագրերը:

spot_imgspot_img