Թուրքիան անհանգստացած է Վ. Բուայեի վերընտրման փաստից

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Ժողովրդական շարժման միություն» (ԺՇՄ-UMP) կուսակցությունը անդամ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Մարսելի ընտրատարածքից կրկին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

Թուրքական մամուլն անհանգստածաց է այս իրողությամբ և ուշադրություն է դարձնում այն համգամանքի վրա, որ Բուայեի թեկնածությունն ակտիվորոն պաշտպանում է ֆրանսահայ ականավոր քաղաքական և պետական գործիչ, տնտեսական զարգացման նախկին նախարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Պ.Դևեջյանը Ֆրանսիայում ամենահեղինակավոր քաղաքական ֆիգուրներից մեկն է: Իսկ պաշտոնական Անկարան անհանգստացած է այդ փաստով, քանի որ Վ.Բուայեն ընտրվելուց հետո կվերսկսր իր գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ:

Մասելում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ Վալերի Բուայեն ընդգծել էր, որ պայքարը դեռ չի ավարտվել, չնայած որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել էր իր հեղինակած օրինագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում