Վրաստանը ժամանակից շուտ չեղարկել է ցորենի արտահանման արգելքը

Վրաստանը ժամանակից շուտ չեղարկել է ցորենի արտահանման արգելքը

Վրաստանի կառավարության որոշմամբ երկրից ցորենի արտահանման ժամանակավոր արգելքը չեղարկվել է ապրիլի 6-ից, այլ ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես պլանավորված Էր:

Այս մասին հաղորդել են երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում։ Կառավարության կարգադրությամբ Վրաստանը դադարեցրել Է ցորենի և գարու արտահանումը 2022 թ. հուլիսի 4-ին. արգելքը պետք է գործեր մինչև 2023 թ. հուլիսի 1-ը։ Արտահանումն արգելելու որոշումն ընդունվել է՝ ելնելով սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներից, որոնք պայմանավորված են Ուկրաինայում տիրող իրադրության հետ:

Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, արգելքը վաղաժամկետ վերացնելու որոշումը կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ՝ ֆերմերների կողմից ցորենի բերքի իրացմանն օժանդակելու նպատակով։ Գյուղատնտեսության նախարարությունում հիշեցրել են, որ սահմանափակումը մտցվել է 2022 թվականին՝ տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով՝ հաշվի առնելով պարենային անվտանգության աճող ռիսկերը։ Այսօրվա դրությամբ նման սպառնալիքներ չկան, այդ թվում նաև՝ ցորենի դեֆիցիտի վտանգ։

«Ֆերմերները կարող են իրենց բերքն իրացնել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական շուկայում», – նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Ավելի վաղ հացահատկի արտադրության ասոցիացիայում հայտարարել էին, որ վրացի ֆերմերները չեն կարողանում իրացնել միջինը 40-50 հազար տոննա ցորեն՝ պահանջարկի բացակայության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում