Հ.Քլինթոն. «Մենք նոր մոտեցում կառաջարկենք Փարիզի հանդիպման ժամանակ»

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում նոր մոտեցում կմշակվի Փարիզում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:

Նա իր ափսոսանքն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ. «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել հնարավորինս շուտ: Մենք նոր մոտեցում կառաջարկենք Փարիզի հանդիպման ժամանակ: Խնդիրը պետք է լուծում ստանա»,- ասել է Հ.Քլինթոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարաների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կկայան հունիսի 18-ին Փարիզում:

Հ.Քլինթոնը նաև նկատել է, որ Ի.Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինքը շեշտել է, որ ԱՄՆ պատրաստ է անել առավելագույնը հակամարտության լուծման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում