Ադրբեջանցիները կրկին դիվերսիոն գործողության փորձ են արել. հայկական կողմը կորուստ չի տվել
06/06/2012 22:23
Նմանատիպ
Ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:
Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում