Անձրև, ամպրոմ և կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի տեսություն

Անձրև, ամպրոմ և կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ ապրիլի 16-19-ն՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է` 3-5 մ/վ, ապրիլի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ նույնքան կնվազի։

Երևանում ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +17-ից +19 աստիճան տաքություն։

Արցախում կդիտվի ամպամածություն, օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +18-ից +23, գիշերը՝ +8-ից +12:

Հետևեք մեզ նաև Telegram-ում