Թուրքիան ուշքի չի գալիս բնության «ապտակներից»

Թուրքիան ուշքի չի գալիս բնության «ապտակներից»

Բնությունն ավելի քան երկու ամիս է, ինչ «ապտակներ» է հասցնում Թուրքիային. մեկ  արհավիրքից ուշքի չեկած` բնությունը վերջինիս մատուցում է հաջորդը:

Վերջին երկու ամիսներին Թուրքիայում գրանցվել են տասնյակ փոթորիկներ, բնական աղետներ ու երկրաշարժեր, որոնցից «գլխավորը» 2023 թվականի փետրվարի 6-ին Այնթապ քաղաքից արևմուտք ընկած 7,8 մագնիտուդով երկրաշարժն էր, որի արդյունքում շուրջ 60 հազար մարդ է զոհվել (վերջնական տվյալները դեռ հայտնի չեն), մի քանի շրջաններ համատարած ավերվել են։

Այժմ էլ Ադանա քաղաքի փողոցներն են հեղեղվել հորդառատ անձրևից։ Տեղի  բնակիչները բազմաթիվ վնասներ են կրել, տասնյակ մեքենաներ շարքից դուրս են եկել։

Ի դեպ, նախօրեին Մարաշում ևս հզոր փոթորիկ է գրանցվել. 1 մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել, վնասվել է 170 վրան, որոնցում ապրում են երկրաշարժից տուժածները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում