18.1 C
Yerevan

Մայիսի 1. Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օր

Նմանատիպ

Անօդաչուների պատերազմ․ Մոսկվան ու Կիևը հայտնում են ԱԹՍ-ների հարձակումների մասին

Մայիսի 29-30-ի գիշերը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների 15 ամիսների...

Որոշում է կայացվել դադարեցնել Սոթքի բաց հանքի շահագործումը․ Գեոպրոմայնինգ Գոլդ

ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի բաց...

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Կա պատկերացում, որ մայիսի 1-ը, որպես աշխատավորների տոն, ունի խորհրդային (կոմունիստական) ծագում։ Մինչդեռ օրը խորհրդանշում է առաջին հերթին  Արևմտյան երկրներում աշխատավորների իրավունքների համար մղված պայքարը։

Մայիսի 1-ն աշխարհի տասնյակ երկրներում համարվում է Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օր։

Օրվա խորհուրդը սկիզբ է առնում 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 ոստիկաններ և 6 ցուցարարներ։

Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի:

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:

Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

spot_imgspot_img