Վրաստանի պաշտպանության նախարարությունը Defender 2023 զորավարժություններին Վրաստանի պաշտպանության ուժերի մասնակցության մասին հայտարարություն է տարածել, հայտնում է Грузия Online-ը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պաշտպանության ուժերը մշտապես մասնակցում և անցկացնում են միջազգային վարժանքներ՝ մարտունակությունը բարելավելու նպատակով։
Նախարարության տվյալներով՝ այս տարի Վրաստանի պաշտպանության գերատեսչությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների հետ մասնակցել է չորս միջազգային վարժանքների։ Մինչև տարեվերջ վրացի զինվորականները ներկայացված կլինեն ևս մի քանի միջազգային վարժանքներում։
«Ինչ վերաբերում է Defender 2023 զորավարժություններին Վրաստանի անմիջական մասնակցությանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ ելնելով Պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից՝ մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ շփման և նրանց առաջարկությունների միջոցով որոշվել է ավելի շատ ջանքեր ու ռեսուրսներ ուղղորդել այնպիսի միջազգային և տեղական զորավարժություններին, որոնք ավելի մեծ չափով հաշվի են առնում վերոնշյալ խնդիրները, ներառյալ մարտական պատրաստության բարձրացումը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների հետ փոխգործունակության բարձրացումը, փորձի փոխանակումը և մասնագիտական հմտությունների բարելավումը»,- ասվում է հայտարարության մեջ։