«Նեմեսիս». գործողությունից մինչև հուշակոթող

«Նեմեսիս». գործողությունից մինչև հուշակոթող

Հայաստանում օրեր առաջ հուշարձան է կանգնեցվել այն հայերի հիշատակին, ովքեր ավելի քան մեկ դար առաջ պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ թալեաթ, էնվեր, ջեմալ… նրանց գլխավորությամբ ծայրահեղ դաժանությամբ սպանվեցին շուրջ 1,5 միլիոն հայեր, ովքեր անզեն, խաղաղ բնակիչներ էին, տարեցներ, կանայք և երեխաներ:

Մարդկության դեմ այս ոճրագործության գլխավոր մեղավորները՝ թալեաթը, էնվերն ու ջեմալը, ոչնչացվել են Հայոց ցեղասպանությունից հետո ողջ մնացած վրիժառու հայերի կողմից, որոնց դրդապատճառներն այսօր աշխարհում հեշտ հասկանալի են ու ընկալելի:

Անցյալ դարի դաժան ոճրագործություններից էր նաև Հոլոքոստը, որն իրագործել է Գերմանիայի նացիստական ղեկավարությունը։ Գերմանիայի հաջորդ կառավարությունները, սակայն, առերեսվեցին կատարված ոճրագործության հետ, ընդունեցին ու ճանաչեցին հրեաների ցեղասպանության փաստը` դատապարտելով այն իրագործած անձանց։

Հայ ժողովրդի պարագայում այլ է. թեև Հայոց ցեղասպանությունը փաստացի սկսվել է 19֊րդ դարի վերջին Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք և իր պիկին է հասել  1915-23թթ-ին երիտթուրքական կառավարության ժամանակ, Թուրքիայի հետագա բոլոր կառավարությունները համառորեն հրաժարվում են ընդունել այս սարսափելի ոճրագործության փաստը. Դրանով իսկ ժամանակակից Թուրքիան շարունակում է այդ նույն քաղաքական գիծը։

Թուրքիան ոչ միայն կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության եղելիությունը, այլև հաճախ երրորդ իմաստով, բայց շատ ուղիղ տեքստով փառաբանում, ոգեկոչում է էնվերների ու ջեմալների ոգիները։ Այդպես 2020թ-ի դեկտեմբերին Բաքվում պատերազմում հաղթանակի շքերթին մասնակցող Էրդողանը բառացիորեն հայտարարեց, որ իրենց երակներով հոսում է Էնվեր փաշայի արյունը։ 

Ի պատասխան այս ամենի, քաղաքակիրթ աշխարհը շարունակում է դատապարտել թուրքական ոճրագործությունն ու ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որի մեկնարկը տրվեց 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ, որով, ի դեպ, նույն Օսմանյան կայսրությունը կամ Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որ 1919 թվականին «պատերազմական ոճիրներ» խուսափողական անվամբ ընդունեց կատարած ոճիրն ու իբր թե մահվան դատապարտեց ոճրագործներին. կարճ ժամանակ անց թուրքական ազգային շարժման կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին։ Եվ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար հանուն արդարության ու անմեղ մարդկանց հիշատակի։

Սկսվեց «Նեմեսիս» գործողությունը. նպատակն էր ոչնչացնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Եվ «Նեմեսիս» գործողությամբ լուծվեց հայ ժողովրդի վրեժը. ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները։

Երևանում բացված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը

Եվ այժմ, ի պատիվ Հայաստանի տարածքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացնող  վրիժառուների, հուշակոթող բացվեց Երևանում։ Ի պատասխան՝ Անկարան արգելափակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար… 

Հետևեք մեզ նաև Telegram-ում