18.1 C
Yerevan

Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ

Նմանատիպ

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում և դրա հարակից տարածքներում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  2 շենք փլուզվել է: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է սանդուղքից ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ցերեկը ժամը 2:42-ին: Օջախը գտնվել է Իսիկավայի Նոտո թերակղզում, 12 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա, այնուամենայնիվ, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ մերձափնյա շրջաններում ծովի մակարդակը կարող է փոխվել:

Սուզու քաղաքում մի տղամարդ ընկել է սանդուղքից և սրտի կաթված ստացել: Քաղաքում նաև երկու շենք է փլուզվել, որոնց փլատակներում կարող է մեկական մարդ լինել:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժի հատվածում շուրջ մեկ շաբաթ կարող են կրկին ցնցումներ գրանցվել:

spot_imgspot_img