21.1 C
Yerevan

ԱՄՆ-ն կառուցողական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում

Նմանատիպ

ՀՀ-ն պայծառ կետ է տարածշրջանում. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս...

Անօդաչուն հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է Սևերսկի շրջանի...

Դրամի փոխարժեք. Մայիսի 31

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 31-ի...

Միացյալ Նահանգները կառուցողական է որակում նախորդ շաբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մեր կարծիքով, նախորդ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել դժվար խնդիրների հաղթահարման հարցում։ Երկու երկրները, ինչպես գիտեք, սկզբունքային համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ և ավելի լավ փոխըմբռնման` մեկը մյուսի տեսակետների վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ հավելյալ բարի կամքի և ճկունության, ինչպես նաև փոխզիջման պարագայում հնարավոր կլինի հասնել համաձայնության»,- ասել է Պատելը։ Նա վերահաստատել է ԱՄՆ լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղության։

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ «ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու հարցում»։

spot_imgspot_img