16.1 C
Yerevan

Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Նմանատիպ

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը էժանացել են

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում...

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 7-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն...

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ Այս անգամ էլ նա մեղադրել է Վաշինգտոնին՝ Թուրքիայի գալիք նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։

«Ընտրություններին միջամտելու ԱՄՆ-ի ծրագրերն ակտիվանում են: Արևմտյան մամուլն արդեն միջամտում է այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Վերջին ամիսներին արևմտյան մամուլը բազմաթիվ նյութեր է հրապարակել Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մայիսի 8-ին Reuters-ը հոդված էր հրապարակել Թուրքիայում «կենսապահովման ճգնաժամի» մասին, որն իբր կխանգարի Էրդողանին վերընտրվել։ Իսկ The Washington Post-ը գրել էր, որ Էրդողանը «հաճոյանում» է ընտրողներին նոր արտոնությունների և «լավ նորությունների» խոստումներով։ Ըստ The Washington Post-ի, Էրդողանն այս քայլին գնում է զուտ այն պատճառով, որ իրեն խոցելի է զգում: The New York Times-ն էլ նշել էր, որ Էրդողանի կառավարությունը մեղադրվում է փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքների սխալ կառավարման վարման մեջ։ The Wall Street Journal-ն էլ հոդված էր հրապարակել, որ Քըլըչդարօղլուն Թուրքիային «մոտեցնելու է» ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Սոյլուն քննադատում է Միացյալ Նահանգներին. ապրիլին նա Վաշինգտոնին մեղադրել էր Թուրքիայի կողքին ահաբեկչական պետություն ստեղծելու մեջ։ «Ամերիկան ​​ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել։ Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում և չորս խոշոր գործողություններ ենք իրականացրել դրա դեմ»,- այն ժամանակ ասել էր Սոյլուն՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողությունները։

Փետրվարի սկզբին էլ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ԱՄՆ դեսպանին հորդորել էր «կեղտոտ ձեռքերը հեռացնել Թուրքիայից»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր դեսպանատների միջոցով միջամտում է Թուրքիայի և եվրոպական երկրների ներքին գործերին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը էժանացել են

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում...

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 7-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն...

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...