Ինտերը հաղթեց Միլանին․ Մխիթարյանը շքեղ գոլի հեղինակ
11/05/2023 01:39

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» նոմինալ հյուրի կարգավիճակում 2։0 հաշվով հաղթեց «Միլանին»։
Միլանյան դերբիի հաշիվը բացվեց արդեն 8րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն։ Բոսնիացին եզրափակեց Հական Չալհանօղլուի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։
Video Player
00:00
00:00
Ընդամենը 3 րոպե անց «Ինտերի» կազմում հաշիվը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Video Player
00:00
00:00
32-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն VAR-ի միջամտությամբ այն չեղարկվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 0։2 հաշվով։
Video Player
00:00
00:00
Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 63-րդ րոպեին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում