Թշնամին կրակ է բացել Սոտքի ուղղությամբ. Հայկական կողմն ունի 3 վիրավոր

Թշնամին կրակ է բացել Սոտքի ուղղությամբ. Հայկական կողմն ունի 3 վիրավոր

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանը կրակ է բացել վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաների վրա։

Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է։
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում