Ադրբեջանը հայտնել է իր կողմից 1 սպանված սպայի մասին

Ադրբեջանը հայտնել է իր կողմից 1 սպանված սպայի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված սպայի մասին: Նա բանակի զինծառայող Օրխան Էլխան օղլու Նովրուզալիզադեն է:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայկական կողմն ունի չորս վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում