26.1 C
Yerevan

Ի՞նչ են անում ԵՄ դիտորդները Հայաստանում․ Հստակեցնում է ՀՀ-ում ԵՄ դեսպանը

Նմանատիպ

Թանկարժեք մետաղների գին և դրամի փոխարժեք․ ՀՀ ԿԲ

Հունիսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների, էսկալացիայի մասին հաշվետվությունները ԵՄ քաղաքացիական դիտորդները չեն ներկայացնում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Քանի որ առաքելությանը միացած են նաև պաշտպանության նախարարության սպաները, հայկական կողմը հստակ արձանագրում է իրադարձությունները, այսինքն` դա կարող է ամեն օր լինել, արձանագրում են և հաղորդում Բրյուսել»,– նշեց Վիկտորինը։

Անդրադառնալով Սոթքի հատվածում վերջերս տեղի ունեցած դեպքերին` ԵՄ դեսպանը նշեց` այնտեղ դիտորդները ներկա չեն եղել։

«Բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են, և կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող։ Այնպես չէ, որ նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, բայց նրանք չեն կարող ամեն տեղ լինել։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով հայտնվեն այն կետում, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում»,– նշեց դեսպանը Վիկտորինը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդները չպետք է գոնե «գնան այն տարածք, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել», դեսպան Վիկտորինը նշեց` նրանք ավելի ուշ նման հնարավորություն ստացել են, բայց պետք է հիշել, որ հայկական կողմն է առաջին հերթին պատասխանատու ԵՄ դիտորդների անվտանգության համար։

Դեսպանը հավելեց` կարող են լինել իրավիճակներ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց այս դեպքում գնացել են, գնահատական տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Թանկարժեք մետաղների գին և դրամի փոխարժեք․ ՀՀ ԿԲ

Հունիսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...