Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

«Մենք պատրաստ էինք նույն կերպ (ինչպես Ղազախստանում 2022 թ.հունվարին- խմբ.) օգնելու ՀԱՊԿ նույնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է։ 2022թ. աշնանը, կազմակերպության Երևանում կայանալիք գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել՝ տեղակայման մասին։ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով, այնուհետև, վերջին պահին, հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Այն մնում է թղթային և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր, որ արդեն համաձայնեցված է, և պատրաստ լիներ ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», – ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Հետևեք մեզ նաև Telegram-ում