21.1 C
Yerevan

ԱՄՆ-ն ու դաշնակիցները Հայաստանին ասում են՝ ռուսներին քշեք ձեր տարածքից․ Լավրով

Նմանատիպ

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների...

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ես գիտեմ, մենք նման տեղեկություն ունենք, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Արևմուտքի նման պահվածքը բացահայտ սադրանք է և դիվանագիտություն չէ։

Լավրովը հավելել է, որ արևմտյան դիվանագիտությունն այլևս չկա. կա ուղիղ կաշառում:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ միաժամանակ ընդլայնվում է բյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ների ցանցը՝ առաջին հերթին ԱՄՆ-ից, Բրիտանիայից, ԵՄ-ից, որոնք հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ավելի ու ավելի հանգիստ են իրենց զգում և նույնիսկ փորձում են «երաժշտություն պատվիրել»:

«Բայց չնայած այս ամենին, ես համոզված եմ, որ այդ երկրները համերաշխ են Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք իսկապես մեր դաշնակիցներն են։ 2023-ի մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը դրա հաստատումն էր», – ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցում Լավրովը նաև հայտարարել է, որ 2022թ-ի աշնանը ՀԱՊԿ-ն պատրաստ է եղել առաքելություն տեղակայել Հայաստանում, սակայն ՀՀ իշխանությունները հրաժարվել են ստորագրել փաստաթուղթը։

spot_imgspot_img