Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում. Լավրով

Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում. Լավրով

«Մոսկվան պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը»։

Այս մասին շեշտել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է։ Այս համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ բոլոր լուծումները գտնելու համար՝ ինչպես խաղաղության պայմանագրի, այնպես էլ բոլոր ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանի սահմանազատման հետ կապված՝ հետագա սահմանազատմամբ։

Կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել այս տարածաշրջանում և ունի ամենալուրջ շահերը: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում