Մասիմո Մորատին պատրաստ է լքել «Ինտերը»

Մասիմո Մորատին պատրաստ է լքել «Ինտերը»

«Ինտերի» պատվավոր նախագահ Մասիմո Մորատին մոտ է իտալական ակումբը վերջնականապես լքելուն, հաղորդում է «SportMediaset»-ը։

Մորատիի ընտանիքին է պատկանում «ներաձուրիների» բաժնետոմսերի 30 տոկոսը։

Աղբյուրի վկայությամբ, Մորատին դժգոհ է «Ինտերի» ներկայիս նախագահ Էրիկ Թոհիրի որոշ գործողություններից, հատկապես Մորատի ընտանիքին մոտ կանգնած գործընկերների հետ կապված որոշումներից։

Հայտնի է դարձել նաև, որ Մորատիի կնոջը ակումբում նոր պարտականություններ են տրվելու, մինչդեռ «Ինտերի» մամուլի ծառայությունը հերքում է այդ լուրը՝ պնդելով, որ Միլի Մորատին մնալու է տնօրենների խորհրդի անդամ։

Անժելո Մորատին՝ Մասիմո Մորատիի որդին, համամիտ է Թոհիրի որոշումների հետ և հիմա ակումբի փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում։ Եթե Մասիմո Մորատին լքի «Ինտերը», ապա նրա բաժնետոմսերը կանցնեն որդուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում