15.1 C
Yerevan

ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի չեղարկման օրենքը

Նմանատիպ

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը մարում են․ Զելենսկի

Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու հույսերը գնալով ավելի են...

Ուկրաինայի պատերազմում մենք ոչ մեկի դաշնակիցը չենք․ Փաշինյան

Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Այս մասին CNN...

Փաշինյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի...

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈւՊ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Այս մասինգրում է ТАСС գործակալությունը:

Փաստաթուղթը Պետդումա էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին։ Պատգամավորները մայիսի 16-ին կայացած լիագումար նիստում չեղյալ էին հայտարարել պայմանագիրը: Պայմանագրի չեղարկմանը մայիսի 22-ին միաձայն հավանություն էր տվել նաև ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Ինչպես նշված է օրենքին կից փաստաթղթերում, «այնպիսի իրավիճակում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները ոչ միայն չեն ձգտում ամրապնդել եվրոպական անվտանգությունը, այլև աննախադեպ կերպով մեծացնում են ՆԱՏՕ-ի ուժերն ու ռազմական ներուժը, Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը և ազգային շահերը»։

Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական ​​տանկեր, զրահապատ մարտական ​​մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ:

spot_imgspot_img