Չեմպիոնների լիգա. ՈՒԵՖԱ-ն արգելել է Դնեպրոպետրովսկում հանդիպում անցկացնել

Չեմպիոնների լիգա. ՈՒԵՖԱ-ն արգելել է Դնեպրոպետրովսկում հանդիպում անցկացնել

Կապված Ուկրաինայում ներքաղաքական լարվածության և պատերազմական իրավիճակի հետ, ՈւԵՖԱ-ն որոշել է, որ ուկրաինական «Դնեպրը» չի կարող Չեմպիոնների լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել Դնեպրոպետրովսկում։

Հիշեցնենք, որ ՉԼ որակավորման երրորդ փուլում «Դնեպրի» մրցակից «Կոպենհագենը» դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով փոխել մրցակցի հետ արտագնա հանդիպման վայրը։ Կազմակերպությունն սկզբում մերժել էր հայցը, սակայն հակամարտության գոտում քաղաքացիական ինքնաթիռի կործանումից հետո վերանայել է որոշումը։

Համաձայն ՈՒԵՖԱ-ի որոշման, «Դնեպրի»՝ սեփական հարկի տակ հանդիպումները տեղի կունենան առավել անվտանգ Կիևում կամ Լվովում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում