Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին
25/05/2023 13:02
![Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/35429833_0_0_1589_895_1920x0_80_0_0_ca84c327320f9ed0b7566452051e4d9f-1024x577.jpg)
Նմանատիպ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին, գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն՝ հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում