Կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը․ Ի՞նչ է քննարկվել

Կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը․ Ի՞նչ է քննարկվել

Երեկ Երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ այն տևել է մոտ 20 րոպե։

Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ ղեկավարը երկկողմ հանդիպումներ էր անցկացրել բանակցությունների մասնակիցներից յուրաքանչյուրի հետ։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում