18.1 C
Yerevan

Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է որոտացել

Նմանատիպ

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Իրանը պատրաստ է պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի...

Ադրբեջանը ռազմական ծախսերի համար կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար

2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650...

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ Կրասնոդարի կենտրոնում՝ Մորսկայա փողոցում, պայթյուն է լսվել։

Շտաբի փոխանցմամբ՝ զոհեր և վիրավորներ չկան։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, հայտնի չէ, գրում է kommersant.ru-ն։

Շտաբում պարզաբանել են, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4:17-ին։ Քաղաքապետ Եվգենի Նաումովն ավելի ուշ հաստատել է պայթյունի մասին տեղեկությունը։ Նա հավելել է, որ դրա հետևանքով վնասվել է գրասենյակային և բնակելի շենք։

Baza, Shot և այլ տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ քաղաքը գրոհել են անօդաչու թռչող սարքերը։

«Սոցիալական ցանցերում բազմաթիվ տարբեր տեղեկություններ և տեսանյութեր են շրջանառվում։ Բոլոր բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել և հավատալ միայն վստահելի տեղեկատվության աղբյուրներին»,- գրել է երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատիևը Telegram-ում։

spot_imgspot_img