Ռունի. Կցանկանայի «Ման. Յունայթեդի» ավագի թևկապը կրել

Ռունի. Կցանկանայի «Ման. Յունայթեդի» ավագի թևկապը կրել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքներից:

-Անխոս, մենք կարող ենք չեմպիոն դառնալ: Անցյալ մրցաշրջանն անհաջող էր, մենք դա գիտենք, բայց կարող ենք ուղղել այդ սխալը: Պետք է հավատալ, որ մենք կարող ենք Անգլիայի չեմպիոն դառնալ: 

Իհարկե, ես կցանկանայի կրել թիմի ավագի թևկապը, բայց այդ որոշումը պատկանում է թիմի մարզչին: Չեմ կարծում, որ նա ցանկանում է գալ ու միանգամից փոփոխություններ կատարել թիմում: Լուի վան Գալը կփորձի, հետո որոշումներ կկայացնի,-ասել է Ռունին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում