«Շախտյորի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

«Շախտյորի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

«Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդոյի գործակալը՝ Խորխե Մաչադոն, չի բացառել, որ այս ամառ իր հաճախորդը կարող է հայտնվել «Ֆիորենտինայում»:

«Արդո՞ք Ֆերնանդոն կտեղափոխվի «Ֆիորենտինա»: Դա բացառված չէ: Այս պահին դա հնարավոր է, սակայն դեռ կտեսնենք՝ ինչ տեղի կունենա մոտակա մի քանի օրվա ընթացքում»,-գործակալի խոսքերն է փոխանցում «Football-italia.net»-ը:

Նշվում է, որ ուկրաինական ակումբը 9 մլն եվրո է պահանջում ֆուտբոլիստի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում